7 պարզ հնարք, որոնք կօգնեն կարգավորել զարկերակային ճնշումն առանց դեղամիջոցների

Read Time1 Second

Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված առողջական խնդիրներից է, որի դեպքում մասնագետները սովորաբար նշանակում են ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, սակայն քչերին է հայտնի, որ կարելի է ձեռնարկել որոշակի քայլեր, որոնք կօգնեն վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու խուսափել ցուցանիշների տատանումից:

Բժիշկները ներկայացրել են այս խնդրի դեմ պայքարի ամենապարզ ու արդյունավետ միջոցները, որոնք կօգնեն նաև զգալիորեն բարելավել կյանքի որակը:

Օրական կես ժամ զբոսնել

Մաքուր օդին զբոսանելն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակն ու նպաստում է սրտի աշխատանքի բարելավմանը, ինչի շնորհիվ օրգանիզմի հյուսվածքներն ավելի շատ թթվածին են ստանում: Ընդ որում զբոսանքի ընթացքում բժիշկները խորհուրդ են տալիս հինգ րոպե տևողությամբ դադարներ անել և այդ ընթացքում խորը շնչել, ինչը կօգնի զբոսանքն ավելի արդյունավետ դարձնել:

Սննդակարգում ներառել կալիումով հարուստ մթերք

Սոյան, լոլիկ, բանանն ու սալորաչիրն օժտված են միզամուղ հատկություններով, ինչը նույնպես օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը:

Նվազեցնել աղի գործածությունը

Աղը կուտակում է հեղուկն օրգանիզմում, ուստի զարկերակային բարձր ճնշման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս բացառել աղը սննդակարգից կամ սահմանափակել դրա գործածությունն ու օրական օգտագործել առավելագույնը կես թեյի գդալ աղ:

Ուտել մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք խոչընդոտում են արյունատար անոթների կծկմանն ու դարձնում են դրանք ավելի առաձգական: Սննդակարգում մուգ շոկոլադի գործածությունն օգնում է ոչ միայն նվազեցնել զարկերակային ճնշումը, այլև կանխել աթերոսկլերոզի զարգացումը: Մասնագետներն օրական խորհուրդ են տալիս օգտագործել մոտ 60 գրամ մուգ շոկոլադ, որում կակաոյի պարունակությունը կլինի առնվազն 70%:

Հրաժարվել ծխախոտից

Նիկոտինը բարձրացնում է զարկերակային ճնշումը, ուստի առողջական նման խնդիրների դեպքում հարկավոր է անհապաղ ազատվել այս վատ սովորությունից:

Խմել բուսական թուրմեր

Ալոճենին, սրոհունդն ու լայմը շատ օգտակար են զարկերակային բարձր ճնշման դեպքում և օգնում են նվազեցնել դրա ցուցնիշները: Այս բույսերի թուրմերը խորհուրդ է տրվում խմել օրական երկու անգամ: Սակայն մինչ դրանք կիրառելը հարկավոր է անպայման խորհորդակցել բժշկի հետ, քանի որ որոշ դեղամիջոցներ չի կարելի համադրել զարկերակային գերճնշման դեմ դեղերի հետ:

Սննդակարգում սխտոր ներառել

Պարբերաբար սխտոր օգտագործելն օգնում է նվազեցնել ոչ միայն զարկերակային ճնշումը, այլև սրտի նոպայի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ med2.ru | tert.am

0 0
Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleppy
Sleppy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %