Ինչպե՞ս նվազեցնել առատ քրտնարտադրությունը

Read Time1 Second

Սննդակարգը էապես ազդում է օրգանիզմի վրա և  կարող է գիշերային քրտնարտադրության պատճառ հանդիսանալ:

Քնից առաջ չի կարելի օգտագործել տաք ըմպելիքներ, յուղոտ և կծու ուտելիքներ: Ալկոհոլը և ծխելը, ինչպես նաև կոֆեին պարունակող մթերքները ուժեղացնում են քրտնարտադրությունը: Լյարդում տեղի է ունենում հորմոնների քայքայում, այն բջիջները մաքրում է նյութերից: Սակայն ալկոհոլային ինտոքսիկացիայի ազդեցության դեպքում՝ լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում լյարդը դժվարանում է կատարել իր հիմնական գործառույթը:

Առատ քրտնարտադրություն կարող է լինել վիտամին В1-ի անբավարարության պատճառով: Այս վիտամինը նպաստում է նյարդային համակարգի աշխատանքին: В1 վիտամին կա լոլիկի, կաղամբի և ընկուզեղենի մեջ: Վիտամին E-ն նվազեցնում է քրտինքի հոտը: Վիտամին E են պարունակում նուշը, ձուն, կաթնամթերքները: Քրտինքի միջոցով օրգանիզմից դուրս են գալիս ֆոսֆորը, երկաթը, կալցիումը: Հանքային նյութերի աղբյուր են ձուկը, ընկույզը, ձուն, հացահատիկեղենը և կաթնամթերքները:

Եղեսպակի եփուկը որպես դեղամիջոց է ծառայում չափազանց առատ քրտնարտադրության դեպքում: 1 ճաշի գդալ եղեսպակի տերևները լցրեք 1 բաժակ եռման ջրի մեջ, թողեք 20 րոպե: Ուտելուց հետո օրական 2-3 անգամ խմեք կես բաժակ թուրմը: Սակայն նախքան այս թուրմը խմելը խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ եղեսպակի եփուկը հակացուցված է հղիներին և կրծքով կերակրող կանանց: 

Աղբյուրը՝

0 0
Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleppy
Sleppy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %